Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ և արդեն բանակցություններ է վարում նրա հետ։ Նշենք, որ Դևիսի գործակալը 30 միլիոն եվրոյի բոնուս է խնդրել և տարեկան ավելի քան 12 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Դևիսը «Բավարիայի» կազմը համալրել է 2019 թվականի հունվարի 1-ին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 21 հանդիպման, որոնցում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։