Ինչպես արդեն հայտնի է Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով։
«Բարսելոնան» պատասխանել է Ռոնալդո Արաուխոյի նկատմամբ «Յուվենտուսի» ունեցած հետաքրքրություններին, այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» «Յուվենտուսին» տեղեկացրել է, որ չի մտածում ուրուգվայցում վաճառելու մասին, և փակ է ցանկացած առաջարկի համար։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին նոր է ապաքինվել վնասվածքից և առայժմ չի խաղացել այս մրցաշրջանում։