«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի տեղափոխվի «Յուվենտուս»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ թուրինյան ակումբը մտադիր է հունվարին վարձակալել 25-ամյա ուրուգվայցուն։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» արդեն տեղեկացրել է «Յուվենտուսին», որ նույնիսկ Արաուխոյի համար առաջարկ չպետք է անի։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ լուրջ վնասվածքից հետո միայն վերադարձել է դեկտեմբերի կեսերին։