«Բարսելոնան» դժգոհ է Դե Յոնգի պահվածքից. Նրանք չեն ցանկանում կիսապաշտպանին տեսնել ակումբում

«Բարսելոնայի» ղեկավարությունը դժգոհ է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ պայմանագրի երկարաձգման անտեսումից, ինչպես նաև նյարդայնացած է նրա խաղի որակից։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ ակումբը չի ցանկանում ֆուտբոլիստին տեսնել իր շարքերում պայմանագրի երկարաձգման հետ կապված աղմկահարույց իրավիճակից հետո։

Նշվում է, որ «Բարսելոնան» կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դե Յոնգին 2025 թվականի ամռանը գոնե ցածր գնով վաճառի։

Բացի այդ, ակումբում ամենաբարձր աշխատավարձը վաստակում է Դե Յոնգը։ Այս գործոնը խանգարում է ակումբին գրանցել ֆուտբոլիստներ և նույնիսկ փոքր գործարքներ կատարել տրանսֆերային շուկայում։

Հոլանդացի կիսապաշտպանը «Բլաուգրանայի» ճամբար է տեղափոխվել 2019 թվականի ամռանը «Այաքսից» 86 միլիոն եվրոյի դիմաց:

Այս մրցաշրջանում դե Յոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։