«Բարսելոնան» հետևում է Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ատլետիկոյի» ձախ պաշտպան Ռեյնիլդո Մանդավան շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Ֆուտբոլիստին նախկինում կապում էին «Բարսելոնա» տեղափոխության հետ։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, և կատալոնական ակումբը դիտարկում է նրան ազատ գործակալի կարգավիճակով հրավիրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները ուշադիր հետևում են իրավիճակին։ Ռեյնիլդու Մանդավան Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2022 թվականի սկզբից։

Այս մրցաշրջանում պաշտպանը 18 հանդիպում է անցկացրել Դիեգո Սիմեոնեի թիմի կազմում՝ սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։