«Արսենալը» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել

Իսպանական «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիան հայտնվել է «Արսենալի» տեսադաշտում: Այս մասին հայտնում է Mirror Football-ը։

Հարկ է նշել, որ լոնդոնյան ակումբը 23-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել դեռ ամռանը։ Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» հետևում է Գարսիային, սակայն «Էսպանյոլը» մտադիր չէ շուկայական գնով զիջել  նրան լոնդոնցիներին։

Նշվում է, որ Լա Լիգայի ակումբը պնդում է 30 միլիոն եվրոյի վճարում։ Այս մրցաշրջանում Գարսիան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում, բաց է թողել 30 գոլ և երկու անգամ անառիկ է պահել դարպասը։