Անտոնին կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բետիսը» նախնական բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 24-ամյա վինգեր Էնթոնիի վարձակալության շուրջ։ հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը գործարքը բարդ է համարում ֆուտբոլիստի աշխատավարձի պատճառով, սակայն վստահ են, որ ֆուտբոլիստը իդեալական է թիմի խաղաոճին: Ուստի «Բետիսը» կփորձի ձեւակերպել գործարքը, որպեսզի բոլոր պայմանները շահեկան լինեն երկու կողմերի համար։

Այս մրցաշրջանում Էնթոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: