Անդրեաս Քրիստենսենը անդրադարձել է իր ապագային

«Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը պատասխանել է այն լուրերին, թե ինքն այլևս չի մտնում կատալոնական ակումբի ծրագրերի մեջ և կարող է վաճառվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Պետք է պարզապես ժպտալ։ Ակումբն ինձ առայժմ միայն ասել է, որ ես լավ եմ ապաքինվում, և որ սպասում են ինձ»,- Քրիստենսենի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Քրիստենսենը միացել է «Բլաուգրանային» 2022 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 75 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։