Տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ինչու «Բարսելոնան» չի կարողանա ձեռք բերել «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսին։
Ըստ Mundo Deportivo-ի, 24-ամյա Դևիսը ցանկանում է 30 միլիոն եվրո իր ձեռքբերման համար, ինչպես նաև պահանջում է շատ բարձր աշխատավարձ, որը «Բարսելոնան» չի կարող իրեն թույլ տալ։
Նշվում է, որ եթե նույնիսկ Դևիսը տեղափոխվել կատալոնական ակումբ, ապա «բլաուգրանան» չի կարողանա գրանցել կանադացուն։
Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։