«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտտան հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա Տոմորին հունվարի համար Մոտտայի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է։ Նշվում է, որ ակումբների միջև ուղիղ բանակցություններ դեռ չկան, քանի որ «Միլանը» պատրաստ է բաց թողնել իր պաշտպանին միայն առատաձեռն առաջարկի դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում Տոմորին բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 15 հանդիպման, սակայն ոչ մի գոլ չի խփել։