ՊՍԺ-ի հարձակվողը չի մտնում Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին չի մտնում գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ։ Փարիզցիները պատրաստ են հունվարին բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստից։

Լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան» ու «Միլանը»։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է ՊՍԺ-ի 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։