Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Ա Սերիայի գրանդը տեղեկություն է խնդրել «Բլաուգրանայի» 26-ամյա պաշտպանի հասանելիության մասին, հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

«Բարսելոնան» դեռ վերջնական որոշում չի կայացրել ուրուգվայցու հարցում։ Ինչպես գիտեք, կատալոնական ակումբը պատրաստ է երկարաձգել նրա պայմանագիրը, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Ռոնալդ Արաուխոն վերջերս է ապաքինվել հուլիսին ստացած վնասվածքից, սակայն այս մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։