«Բարսելոնայի» կիսապաշտպան, Իսպանիայի հավաքականի Եվրոպայի չեմպիոն Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։
Ինչպես հայտնում է Sport.es-ը, 26-ամյա ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում է ՊՍԺ-ն, որը գլխավորում է Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոմերցիոն դատարանը մերժել է «Բարսելոնայի» խնդրանքը՝ Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել Լա Լիգայում։ Օլմոյի ընթացիկ գրանցման ժամկետը Իսպանիայի առաջնությունում ավարտվում է դեկտեմբերի 31-ին։
«Բարսելոնան» օգտվեց Անդրես Քրիստենսենի վնասվածքի պատճառով լուրջ վնասվածքներ ստանալու դեպքում ֆուտբոլիստներին գրանցելու հնարավորությունից։
«Բարսելոնայում» իր առաջին մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրած 15 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։