«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Լեսթերի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։
«Սա ամենաիդեալական խաղը չէր, բայց հուսով եմ, որ հաղթանակը կբարձրացնի մեր տրամադրությունը։ Մենք բավարար ուժ չունենք 90 րոպե մեր ֆուտբոլը խաղալու համար, բայց հուսով եմ, որ այս արդյունքը կօգնի մեզ վերականգնվել վատ պահերից։
Ես ինձ թեթևացած եմ զգում։ Սա այն բառն է, որը վերաբերում է բոլորիս։ Բայց մենք չպետք է կանգ առնենք»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։