Ֆրանսիական L’Equipe հրատարակությունը ներկայացրել է Ֆրանսիայի 2024 թվականի առաջնության խորհրդանշական կազմը։
11 հոգուց բաղկացած թիմում ընդգրկված էին ՊՍԺ-ի 6 ֆուտբոլիստներ և հարձակվող Կիլիան Մբապպեն, ով ամռանը հեռացավ փարիզյան ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։
Լիգա 1-ի 2024 թվականի խորհրդանշական կազմը՝ ըստ L’Equipe-ի․
Դարպասապահ՝ Լյուկ Շևալյե (Լիլ),
Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս, Նունու Մենդեշ (բոլորը՝ ՊՍԺ), Վիլֆրիդ Սինգո (Մոնակո),
Կիսապաշտպաններ և եզրային հարձակվողներ՝ Վիտինյա, Դեմբելե, Բարկոլա (բոլորը՝ ՊՍԺ), Պյեր Լիս-Մելու (Բրեստ),
Հարձակվողներ՝ Ջոնաթան Դավիդ (Լիլ), Կիլիան Մբապպե (նախկին ՊՍԺ/Ռեալ Մադրիդ)։