Ջամալ Մուսիալան՝ չորս գրանդ թիմերի ուշադրության կենտրոնում

«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան դեռ չի երկարաձգել պայմանագիրը։ 21-ամյա գերմանացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկուկես տարուց, ինչը հետաքրքրություն է առաջացրել եվրոպական այլ գրանդների կողմից։

Ըստ CaughtOffside-ի՝ Մուսիալայի համար պայքարում են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն և «Ռեալը»։ Բոլոր չորս ակումբները կարող են բանակցություններ սկսել մյունխենցիների աստղի համար արդեն հունվարին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո։