Մադրիդի «Ռեալը» համարվում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի գլխավոր հավակնորդներից մեկը։ «Լոս Բլանկոները» Բունդեսլիգայի 21-ամյա աստղի համար պայքարում են «Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ գրանդ ակումբների հետ։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, չնայած Վիրցի՝ «Բայերում» մնալու որոշման մասին տեղեկություններին, «Ռեալը» շարունակում է ուսումնասիրել նրա ապագա տրանսֆերի հնարավորությունը։
Նշվում է, որ գործարքը հնարավոր կլինի ավարտին հասցնել 2026 թվականի Աշխարհի առաջնությունից ոչ շուտ, մինչ այդ կիսապաշտպանը մտադիր չէ լքել «դեղագործների» շարքերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 140 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։