Էրլինգ Հոլանդ. «Երբ գոլ ես խփում, միշտ թեթևություն ես զգում»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի՝ «Լեսթերի» հետ խաղում տարած հաղթանակը (2։0)։

«Ասելու շատ բան չկա։ Լավ է, որ հաղթեցինք։ Ես ուղղակի ուրախ եմ, որ հաղթեցինք։ Այո, կարևոր է առաջ նայել։ Մենք պետք է շարունակենք առաջ շարժվել, մնալ դրական և կենտրոնանալ ճիշտ բաների վրա։

Երբ գոլ ես խփում, միշտ թեթևություն ես զգում։ Կարևոր գոլ էր։ «Լեսթերը» շատ լավ հանդիպում անցկացրեց, և նրանք իսկապես լավ են խաղում նոր մարզչի գլխավորությամբ։ Գիտեինք, որ դժվար է լինելու»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Անցկացրած 19 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Հաջորդ տուրում Պեպ Գվարդիոլայի սաները հունվարի 4-ին կմրցեն «Վեսթ Հեմի» հետ։