Դոպինգը կարող էր ներթափանցել «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկի օրգանիզմ այն բանից հետո, երբ նրան Ուկրաինայի հավաքականում կովից վերցված ցողունային բջիջներ են ներարկել։ Այս մասին հայտնում է ուկրաինացի լրագրող Իգոր Բուրբասը։
Աղբյուրի համաձայն՝ այս ներարկումն արվել է մարմնի վնասված բջիջների ավելի արագ վերամարմնավորման հասնելու համար։ Ընդգծվում է, որ ներարկումն արել է Ուկրաինայի հավաքականի ֆիզիոթերապևտ Իվան Պորոբիան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին հաստատվել էր, որ անցած ամիս 23-ամյա ֆուտբոլիստը դրական դոպինգ թեստ է հանձնել, որից հետո Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան ժամանակավորապես հեռացրել է մրցումներին մասնակցելուց։