📷«Բավարիայի» թանգարանում հայտնվել են Հարի Քեյնի մրցանակները

Մյունխենի «Բավարիայի» թանգարանում ցացադրվել են թիմի հարձակվող Հարի Քեյնի մրցանակները, որոնք նա նվաճել է ակումբում հանդես գալու առաջին մրցաշրջանում։

«Ես հպարտ եմ, որ «Բավարիայում» իմ առաջին մրցաշրջանի իմ մրցանակներից մի քանիսը ցուցադրված են «Ալիանց Արենաի» ակումբային թանգարանում։

Ես և իմ ընտանիքը Մյունխենում զգում ենք ինչպես տանը, այնպես որ շնորհակալություն։ Անհամբեր սպասում ենք մեծ տարվա 2025-ին», – գրել է Քեյնը սոցցանցի իր էջում։