Մադրիդի «Ռեալը» որոշել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ֆուտբոլիստներ ձեռք չբերել։ Այս մասին հայտնում է Cope-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական» ակումբի ղեկավարությունը որոշել է 2025 թվականի ամռանը կենտրոնանալ երկու աստղային ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու վրա։
Մադրիդյան թիմը հետաքրքրված է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնն է։