«Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է լքել թիմը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի շարք թոփ ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն մասնակցել է 15 հանդիպման, դառնալով՝ վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2030 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։