Նունո Մենդեշը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, Ֆուտբոլիստի և ակումբի պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն առաջ չեն գնում, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ Պորտուգալացին մերժել է փարիզյան ակումբի բոլոր առաջարկները։ Պաշտպանը կարծում է, որ առաջարկվող աշխատավարձը չի համապատասխանում հիմնական թիմի խաղացողի իր կարգավիճակին։

Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի քանի ակումբներ, որոնցից մեկը «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Բրիտանացիներն արդեն առաջարկ են արել, Մենդեշը դեմ չէ դիտարկել այս տարբերակը։

Սակայն ՊՍԺ-ն մտադիր չէ բաց թողնել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ ՊՍԺ-ի ղեկավարությունը դեռ հույս ունի նոր պայմանագիր կնքել Մենդեշի հետ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։