«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի ձախ պաշտպան Նունու Մենդեշին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, անգլիական գրանդը արդեն առաջարկ է արել փարիզեցիներին՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ և ակնկալում են գործարքը վերջնական տեսքի բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է ֆրանսիական ակումբում իր աշխատավարձից և կցանկանար փոխել թիմը հունվարին։
Մենդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հայրենակիցն է։ Պորտուգալացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermark-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Մենդեշը բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։