«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը հետաքրքրում է եվրոպական թոփ ակումբների: Ինչպես տեղեկացնում է Il Mattino-ն, «Նապոլին» ցանկանում է Դյուրանին տեսնել իր շարքերում։
Նշվում է, որ նեապոլիտանական ակումբի սկաուտը ներկա է գտնվել «Նյուքասլի» դեմ «Աստոն Վիլլայի» խաղին, որում Դյուրանը հեռացվել է առաջին խաղակեսում, իսկ նրա թիմը պարտվել է 0։3 հաշվով։ Ակնկալվում է, որ անգլիական ակումբը հարձակվողի վաճառքից մոտ 45 միլիոն եվրո է շահելու։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կոլումբիացի հարձակվողը «Ասթոն Վիլլայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 12 գոլի հեղինակ:
Դյուրանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։