Միկել Արտետան՝ «Իպսվիչի» նկատմամբ հաղթանակի մասին

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Իպսվիչի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո կիսվել է խաղի մասին ունեցած իր կարծիքով։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի ուրբաթ օրը կայացած հանդիպման ելքը վճռեց Կայ Հավերցի՝ 23-րդ րոպեին խփած գոլը։

«Մենք տիրում էինք առաջին խաղակեսին և պետք է ավելի շատ պահեր ստեղծեինք: Երկրորդ խաղակեսը մեզ համար այնքան էլ լավ չսկսվեց, և այստեղ պետք է արժանին մատուցել մեր մրցակիցներին. նրանց դժվար էր կոտրել, կազմակերպված էին գործում։

Սակայի բացակայությունը մենք հիանալի լրացրեցինք: Ամեն ինչ այլ կերպ կլինի, խաղացողները պետք է ընտելանան նոր հանգամանքներին»,- ասել է Արտետան BBC-ին: