Պորտուգալացի մարզիչ Ռուբեն Ամորիմի հայտնվելը «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը քիչ է փոխվել։ Մայքլ Օուենը, ով 2009-ից 2012 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», վրդովված է թիմի խաղից։
«Շատ թույլ հարձակում: Հազիվ թե գոլ խփելու հնարավորություն տեսա։ Ես ցավում եմ Հոյլունդի համար: Այժմ նա խաղում է Պրեմիեր Լիգայի վատագույն դիրքում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվողի դիրքում:
Նա մի մարդ է, ով գնդակներ չի ստանում: Սովորաբար մարդիկ ցանկանում են խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», բայց դա այդպես չէ», – Օուենի խոսքերն է մեջբերում Mirror-ը: