«Անտվերպենի» դարպասապահ Սեն Լամմենսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունյանցիները կարող են ձեռք բերել դարպասապահին որպես Անդրե Օնանի պոտենցիալ փոխարինող:
Գործարքը կարող է ավարտվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4,5 մլն եվրո։
Այս մրցաշրջանում Լամմենսը անցկացրել է 20 հանդիպում, որոնցից հինգում դարպասն անառիկ է պահել։ Նրա պայմանագիրը բելգիական ակումբի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։