«Լիվերպուլի» աստղային ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

26-ամյա ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է «Լիվերպուլի» ղեկավարությանը իր ծրագրերի մասին, հաղորդում է Marca-ն։

Անգլիացին «Լոս Բլանկոսի» շարքերը կհամալրի 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, երբ ավարտվի նրա գործող պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները «Լիվերպուլի» ղեկավարների հետ զրույցում հաստատել են իրենց հետաքրքրությունը Տրենտի նկատմամբ։

Հունվարյան տրանսֆերը գրեթե բացառված է, բոլոր կողմերը նախընտրում են սպասել մինչև ամառ: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 332 հանդիպում 2016 թվականից իր նորամուտից հետո՝ դառնալով 19 գոլի և 85 գոլային փոխանցման հեղինակ: