«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա կիսապաշտպանի համար առաջնայինը MLS-ն է։ Դե Բրույնեն իր առաջին շփումներն արդեն հաստատել է ամերիկյան որոշ ակումբների հետ, սակայն Սաուդյան Արաբիայի հետ տարբերակը չի բացառվում, նա դիտարկվում է որպես պահեստային։
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացու գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ։