Հայտնի է դարձել, թե «Լայպցիգը» ինչ գումարով է պատրաստ բաց թողնել թիմի հարձակվող Բենջամին Շեշկոյին։
Ինչպես հայտնում է Fichajes-ը, գերմանական թիմը 21-ամյա սլովենացու համար կպահանջի նվազագույնը 70 միլիոն եվրո։ Ներկայումս Շեշկոն Լոնդոնի «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք «զինագործները» պատրաստ են նման գումար ծախսել այս ձմռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Շեշկոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, դառնալով՝ 11 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։