Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամը կիսվել է իր ապագայի վերաբերյալ իր մտքերով։
27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում 85 միլիոն եվրո արժողությամբ ազատման կետ կա։
Ժամանակ առ ժամանակ մամուլում լուրեր են հայտնվում եվրոպական մյուս հսկաների՝ այս տարբերակից օգտվելու հնարավոր պատրաստակամության մասին։
«Թույլ տվեք հստակ ասել։ Ես երբեք չէի հեռանա «Ինտերից» նշված գումարի դիմաց՝ առանց ակումբի հետ քննարկելու:
Փոխհատուցումներ կան, բայց ես միակ որոշում կայացնողը չեմ։ Եթե նման բան լինի, մենք անպայման կքննարկենք ամեն ինչ»,- La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ասել է Թուրամը, ով ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։