«Բարսելոնայի» հայտնի նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն պատմել է, թե ինչ է ակնկալում Լամին Յամալից։
«Բլաուգրանայի» 17-ամյա վինգերը խոստումնալից խաղացողից արագ վերածվեց համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերից մեկի:
Պիկեի խոսքով, դեռևս անհնար է կանխատեսել, թե ապագայում ինչի կարող է հասնել Եվրոպայի երիտասարդ չեմպիոնը։
«Դժվար է ասել, թե որն է Լամինից ամենամեծ սպասելիքը։ Մենք պետք է հոգ տանենք նրա մասին, քանի դեռ նա մեծանում է:
Նա շատ երիտասարդ է և շատ բան է տալիս թիմին։ Տեսնենք, թե ինչպես է նա հետագայում զարգանալու», – հաղորդում է Barca Universal-ը: