Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չի արձագանքել կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» ղեկավարությունը գնալով ավելի է հակված վաճառել ֆուտբոլիստին։ Նա այլևս չի համարվում թիմի հիմնական ֆուտբոլիստ։
Դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Դե Յոնգը անցկացրել է 8 հանդիպում, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։