«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կիսվել է «Լիվերպուլի» մասին իր կարծիքով։
Արնե Սլոտի թիմը 17 խաղից հետո 42 միավորով վստահորեն գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալն» ու «Չելսին» հետ են մնում համապատասխանաբար 6 և 7 միավորով:
«Մեծ հիացմունք կա «Լիվերպուլի» նկատմամբ, որը ցույց է տալիս իր առավելագույնը և թույլ չի տալիս որևէ մեկին հանգստանալ։
Մեզ պետք է, որ «Լիվերպուլը» միավորներ կորցնի, և դա անելու համար մեզ անհրաժեշտ կլինի այլ թիմերի օգնությունը: Կարծում եմ, որ «Չելսին» նույնպես հիանալի խաղ է ցուցադրում»,- ասել է Ռայսը Amazon Prime-ին տված հարցազրույցում: