«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հարցազրույց է տվել «Իպսվիչի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից հետո։ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպման 23-րդ րոպեին խփած Կայ Հավերցի գոլից Միկել Արտետայի թիմը երեք միավոր է վաստակել։
«Կարծում եմ՝ մեր սովորություն է եղել գերիշխել խաղերում, բայց մեր մրցակիցները հաճախ են գալիս այստեղ և խաղում են ցածր բլոկով:
Դժվար է ներխուժել պաշտպանություն 5-4-1 դասավորությամբ: Երկրորդ խաղակեսում կարող էինք ևս մեկ կամ երկու գոլ խփել։ Բարեբախտաբար, ի վերջո մենք կարեւոր հաղթանակ տարանք»,- Amazon Prime-ին ասել է Դեկլան Ռայսը:
«Արսենալը» 36 միավորով երկրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ առաջ անցնելով «Չելսիից» (35) և զիջելով «Լիվերպուլին» (42):