Լոնդոնի «Չելսին» նպատակ է դրել գնել Միլանի «Ինտերում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն, «թոշակառուները» պլանավորում են հնարավոր գործարքի մեջ ներառել ուկրաինացի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկին։
Բացի Մուդրիկից, լոնդոնյան ակումբը Ներաձուրիների կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկային, պաշտպան Բենուա Բադիաշիլեին և դրամական փոխհատուցում է առաջարկում Լաուտարոյի դիմաց։
Հարկ է նշել, որ Մուդրիկը այժմ որակազրկված է ֆուտբոլից՝ դրական դոպինգ թեստի պատճառով: Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Միխայիլը յոթ հանդիպում է անցկացրել, որոնցում գոլեր չի խփել։