Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:

23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: