Ա Սերիայում հանդես եկող հարձակվողը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Ատալանտայի» կենտրոնական հարձակվող Մատեո Ռետեգին կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» հետաքրքրված է 25-ամյա իտալացուն հրավիրելու հարցում, ով հասանելի է ընդամենը 27,7 միլիոն եվրոյով։

Նշենք, որ Ռետեգին «Ատալանտայում» է հանդես գալիս այս տարվա օգոստոսից։

Այս մրցաշրջանում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 25 խաղում՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ռետեգիի աշխատանքային պայմանագիրն «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։