«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո (0:2), պատասխանել է, թե երբ կբարելավվի իրավիճակը թիմում:
«Ես գաղափար չունեմ։ Դրա մասին մտածելու փոխարեն փորձում եմ օրեցօր առաջընթաց գրանցել, օգտագործել մարզումների յուրաքանչյուր րոպեն։ Սա հիմա իսկապես կարևոր է»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
«Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 18 հանդիպումներից 22 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։