Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է փոխել սեփական մարզադաշտի անվանումը՝ «Սանտիագո Բեռնաբեու»: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, մարզադաշտի անվանումը կպարզեցվի՝ պարզապես «Բեռնաբեու»՝ առանց Սանտիագոյի: Նշվում է, որ մարզադաշտի անվանափոխությունը պայմանավորված է կոմերցիոն պատճառներով։
Հիշեցնենք, որ մարզադաշտի վերակառուցման աշխատանքները սկսվել են 2019 թվականին և պետք է ավարտվեն մինչև 2023 թվականի վերջ, սակայն ժամկետները փոխվել են։ «Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցումը կարժենա 1,76 մլրդ եվրո։