Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն ամփոփել է ակումբի 2024 թվականի արդյունքները, ինչպես նաև խոսել է «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի մասին։
«Մեզ համար դա կախարդական տարի էր, քանի որ մենք հինգ տիտղոս նվաճեցինք: Սա մի ցիկլ է, որը վաղուց է ընթանում, այստեղ ամեն ինչ աշխատում է։ Անչելոտտին այս թիմին դրդում է լավագույնս հանդես գալ: Մրցակցությունը թեժ է, բայց մենք ձգտում ենք շարունակել պատմություն կերտել, դա մեր ԴՆԹ-ում է:
Այսքան աստղ թիմում: Արտոնություն է իր տրամադրության տակ ունենալ այս բոլոր ականավոր ֆուտբոլիստներին, Անչելոտտին իմաստուն մարդ է և գիտի, թե ինչպես ստանալ լավագույնը նրանցից յուրաքանչյուրից»,- Բուտրագենոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ 2024 թվականին Մադրիդի «Ռեալը» հաղթել է Չեմպիոնների Լիգան, միջմայրցամաքային գավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունը և երկրի սուպերգավաթը։