Մոհամեդ Սալահը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Լեսթերին» և 3։1 հաշվով հաղթանակ տարավ։

«Լիվերպուլի» կազմում գոլերից մեկը խփեց հարձակվող Մոհամեդ Սալահը։ Ֆուտբոլիստի համար այդ գոլը 100-րդն էր Պրեմիեր Լիգայի տնային հանդիպումներում։

Ինչպես հայտնում է Squawka-ն, Պրեմիեր Լիգայի պատմության մեջ միայն երեք ֆուտբոլիստների է հաջողվել տնային խաղերում 100 գոլ խփել ավելի արագ, քան Սալահը:

Այս ցուցանիշին հասնելու համար Սալահինվանհրաժեշտ էր 142 հանդիպում: Սերխիո Ագուերոն դա արել է 125 խաղում, Թիերի Անրին՝ 113, Ալանա Շիրերը՝ 91։