«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Ես իսկապես հիանում եմ Մեսսիի անհատականությամբ, ով միշտ ձգտում է հաղթանակի։ Նա շատ տիտղոսներ և «Ոսկե գնդակ» է նվաճել, բայց միշտ ավելին է ցանկանում։ Նույնիսկ երբ նա չկարողացավ հաղթել աշխարհի առաջնությունում, կանգ չառավ։ Սա այն է, ինչ ինձ շատ է դուր գալիս նրա մեջ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Մեսսին «Բարսելոնայում» խաղացել է 2000-ից 2021 թվականներին։ Նա հիմնական թիմի կազմում անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։
Ներկայումս 37-ամյա արգենտինացին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։