Դանի Օլմոյի գործակալը գտնվում է Անգլիայում և բանակցություններ է վարում տեղի ակումբի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է BBC Sport Manchester-ը, անգլիական գրանդը հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ։

Աղբյուրի համաձայն՝ Օլմոյի գործակալն արդեն Մանչեսթերում է և ուսումնասիրում է տրանսֆերի հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե «Բարսելոնան» չկարողանա գրանցել Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածում, ապա կիսապաշտպանն անվճար կհեռանա ակումբից։

Այս մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։