Դուբայում ավարտվեց Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստի և բոլլոր ժամանակների գլխավոր ռմբարկուի մրցանակը ստացած Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալային արտահայտություն արեց «Ոսկե Գնդակի» վերաբերյալ։
«Բելլինգհեմ, Յամալ, Վինիսիուս։ Նոր սերունդը հրաշալի է հանդես գալիս, իսկ Վինիսիուսը արժանի էր «Ոսկե Գնդակին», և նրա հետ վարվեցին անարդար: Ես սա ասում եմ ձեր բոլորի առջև։
Ռոդրին նույնպես արժանի էր մրցանակին, բայց իմ կարծիքով այն պետք է ստանար Վինիսիուսը՝ նա հաղթեց Չեմպիոնների Լիգան, նա գոլ խփեց եզրափակչում։
Մնացած բաները ինձ չեն հետաքրքրում, երբ խաղացողը արժանի է մրցանակի, նա պետք է ստանա այն»։