«Բարսելոնան» ցանկանում է ամռանը ֆուտբոլիստների վաճառքից մեծ գումարներ վաստակել

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների վաճառքից ակնկալում է նվազագույնը 80 միլիոն եվրո աշխատել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ցանկանում է բաժանվել մի քանի կենտրոնական պաշտպաններից ու կիսապաշտպաններից։ «Բարսելոնան» նույնպես պատրաստ է վաճառել հարձակվող Անսու Ֆատիին, եթե ակումբը շահավետ առաջարկ ստանա նրա համար։

Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը չի ցանկանում լքել կատալոնական ակումբը։

Ընդգծվում է, որ մեծ է հավանականությունը, որ «Բարսելոնայից» կհեռանան պաշտպաններ Էրիկ Գարսիան, Անդրեաս Քրիստենսենը, ինչպես նաև կիսապաշտպաններ Պաբլո Տորեն և Ֆրենկի դե Յոնգը, ովքեր մեծ աշխատավարձ են ստանում թիմում։