«Նապոլին» նոր պայմանագիր է առաջարկել Խվիչա Կվարացխելիային

«Նապոլին» բանակցություններ է վարում հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի հետ նոր աշխատանքային պայմանագրի շուրջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

Լրագրողի տեղեկություններով՝ նեապոլիտանական ակումբը վրացի վինգերին նոր պայմանագիր է առաջարկել մինչև 2029 թվականը՝ վեց միլիոն եվրո աշխատավարձով։

Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։