«Մանչեսթեր Յունայթեդի» տնային մարզադաշտում մկների ներխուժում է տեղի ունեցել, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ առողջապահական տեսուչները «Օլդ Թրաֆորդի» առաջին հարկում գտնվող սննդի կրպակներում և կորպորատիվ բնակարաններում մկների մասին ապացույցներ են հայտնաբերել:
Մկների հետ կապված խնդիրներ չեն եղել այն վայրերում, որտեղ սնունդն ուղղակիորեն պատրաստվում էր:
Տեսուչները ակումբի առողջության վարկանիշը չորս աստղից իջեցրել են երկուսի: Մկների խնդիրը վերացնելու կանխարգելիչ միջոցառումները «Օլդ Թրաֆորդում» իրականացվում են շաբաթական 4-5 անգամ։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի տարի աշխատում է մկների դեմ պայքարի ծառայությունների հետ։ 2015 թվականին ակումբը արդեն բախվել է մկների ներխուժմանը, որոնք նույնիսկ նկատվել են աշխատակազմի գրասենյակներում։