Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացին մերժել է «Մանչեսթեր Սիթիի» շատ առատաձեռն առաջարկը, քանի որ ցանկանում է ավելի մեծ հաջողությունների հասնել «Ռեալի» հետ։
Նշվում է, որ Ռոդրիգոյի վաճառքին դեմ է արտահայտվել նաեւ մադրիդցիների ղեկավարությունը։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոդրիգոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ի մասնագետները բրազիլացու արժեքը գնահատում են 110 միլիոն եվրո։